ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

0
1213

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմը (այսուհետ` Նախարարության աշխատակազմ), որը գտնվում է  Երևան,  Կառավարական տուն 3 հասցեում, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N851-Ն որոշումը՝ հայտարարում է գործընկեր հասարակական կազմակերպությունների ընտրություն՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին, սեռական բռնության ենթարկված աղջիկներին ծառայություններ մատուցելու նպատակով: Նախարարությունը ընտրված գործընկեր հասարակական կազմակերպության (այսուհետև՝ գործընկեր կազմա­կերպություն) հետ կկնքի դրամաշնորհի տրա­մադրման պայմա­նագիր՝ Հայաստանի Հանրա­պե­տության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ սահ­մանված կարգին համապատասխան:

Ծրագիրն իրականացվելու է համաֆինանսավորման եղանակով՝ ՀՀ պետական բյուջեի և ընտրված կազմակերպության ֆինանսական միջոցների հաշվին:

Սույն հայտարարությունը նախարարության պաշտոնական կայքէջում և http://www.azdarar.am հասցեում գտվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու օրվանից հաշված  10 օրացուցային օրվա ընթացքում ընտրությանը մասնակցելու համար հավակնորդները պետք  է ներկայացնեն հայտ` առձեռն հանձնելու դեպքում`  նախարարության քարտուղարություն (հասցե՝ Երևան, Կառավարական տուն 3, 1-ին հարկ, նախարարության ընդունարան, հեռ. 520830), պատվիրված նամակով ուղարկելու դեպքում`  ՀՀ աշխատանքի և սոցիասլական հարցերի նախարարություն (Երևան, Կառավարական տուն 3 հասցեով), կամ ուղարկեն info@old.mlsa.am  էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված:

Հայտում պետք է ներառված լինի`

1)  կազմակերպությունների ընտրության գործընթացին մասնակցելու վերաբերյալ Նախարարությանը հասցեագրած Կազմակերպության գրությունը` կազմակերպության անվանման, գտնվելու վայրի, գործադիր մարմնի ղեկավարի անվան, ազգանվան, կապի միջոցների (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ), կազմակերպության գործունեության բնույթը  և մարդկանց թրաֆիքինգի և շահա­գործ­ման դեմ պայքարի ոլորտում աշխատելու ժամանակահատվածը:

2) կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը (գրանցման համարը), կազմակերպության կանոնադրության պատճենը, կազմակերպության կողմից իրականացվող մարդկանց թրաֆիքինգի և շահա­գործ­ման դեմ պայքարին առնչվող գործունեության մասին ամփոփ տեղեկա­տվու­թյուն (իրականացված և ընթացիկ ծրագրերի վերաբերյալ):

Վերոհիշյալ փաստաթղթերը պետք է վավերացված լինեն հասարակական կազմակերպության  գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով (կնիքի առկայության դեպքում):

Ընտրության չափանիշներն են`

  1. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին աջակցելու առնվազն երեք տարվա գործունեության փորձ:
  2. Համապատասխան մասնագետների (սոցիալական աշխատող, սոցիալական մանկավարժ, հոգեբան, իրավաբան, բժիշկ) առկայություն:
  3. Նյութական բազայի առկայություն՝ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 22-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված գործառույթներն իրականացնելու համար.
    • կազմակերպությունը պետք է վարձակալի չորս սենյականոց կահավորված բնակարան բազմաբնակարանային շենքում, առնվազն 90 ք/մ մակերեսով կամ առանձնատուն Երևանում կամ Երևանի արվարձաններում,
    • կացարանը պետք է ունենա հյուրասենյակ, երկու ննջարան, մեկ աշխատասենյակ, խոհանոց, պատշգամբ, ցանկալի է՝ երկու սանհանգույց,
    • այն դեպքում, եթե կազմակերպությունը դեռ չունի կացարան, նա պետք է այն ձեռք բերի կամ վարձակալի ընտրվելուց հետո 10 օրացուցային օրվա ընթացքում,
    • սահմանված ժամկետում և պայմաններով տարածքը ձեռք չբերելու դեպքում ընտրության արդյունքը չեղարկվում է և հայտարարվում է նոր ընտրություն:

Հայտարարության վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար մասնակիցները կարող են դիմել նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչություն  (010) 565321, 055 565321, 60652678 հեռախոսահամարներով` ընտրության հայտերի ընդունման վերջնաժամկետը լրանալուց առնվազն  երկու օրացուցային  օր առաջ:

Հայտը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքում հայտ ներկայացնողը դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (էլեկտրոնային փոստով), և նրան տրամադրվում է երկու աշխատանքային օր թերությունները շտկելու համար: Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում հասարակական կազմակերպության ներկայացրած հայտին ընթացք չի տրվում:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն