ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՀԱՅՏ
(ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ – ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ)
15 օգոստոսի, 2023 թվական
Հայաստանի Հանրապետություն
«Աշխատանքի էլեկտրոնային բորսա» ծրագիր
EFSD դրամաշնորհ
Առաջադրանքի անվանում՝ 2022 թվականի հուլիսի 15-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար Ծրագրի ծախսերի և ֆինանսական հաշվետվությունների աուդիտ
Համար՝ EFSD – ELE-CS/4/2023
Հայաստանի Հանրապետությունը Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից (այսուհետ’ ԿԶԵՀ) ստացել է դրամաշնորհ 518 000 (հինգ հարյուր տասնութ հազար) ՀՀ դրամ գումարի չափով’ «Աշխատանքի էլեկտրոնային բորսա» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) ֆինանսավորման համար և մտադիր է վերոնշյալ դրամաշնորհի միջոցների մի մասը օգտագործել խորհրդատվական ծառայությունների դիմաց վճարելու համար:
Խորհրդատվական ծառայությունները («Ծառայություններ») ներառում են՝
Ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության աուդիտ 2022թ. հուլիսի 15-ից մինչև 2022թ. դեկտեմբերի 31-ը (առաջին հաշվետու տարի) և 2023թ. դեկտեմբերի 31-ին ավարտվող ֆինանսական տարվա համար (երկրորդ հաշվետու տարվա) համար:
Առաջադրանքի ընդհանուր տևողությունը 198 օրացուցային օր է (2023 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2024 թվականի հունիսի 30-ը)։
Ծառայությունների սկիզբը նախատեսված է 2023 թվականի դեկտեմբերի 15-ին:
Մանրամասն տեխնիկական առաջադրանքը (ՏԱ) կցվում է սույն հետաքրքրվածության արտահայտման հայտին։
«Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը, հանդես գալով որպես Ծրագրի իրականացման խումբ («ԾԻԽ»), հրավիրում է խորհրդատվական ընկերությունների («Խորհրդատուներ»)՝ իրենց հետաքրքրվածությունը հայտնելու սույն Ծառայությունները մատուցելու հարցում: Հետաքրքրված խորհրդատուները պետք է տրամադրեն փաստաթղթեր և տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ իրենք ունեն անհրաժեշտ որակավորում և համապատասխան փորձ այդ Ծառայություններն իրականացնելու համար :
Առաջադրանքի պոտենցիալ կատարողների («կարճ ցուցակ») ցանկում ընդգրկվելու համար Խորհրդատուն պետք է ունենա հետևյալ փորձը և որակավորումը.
- Պետական (հանրային) ոլորտում աուդիտորական ծառայությունների մատուցման Խորհրդատուի փորձ: Պետական (հանրային) ոլորտում աուդիտորական ծառայությունների մատուցման փորձի տակ նկատի է առնվում ոչ միայն պետական մարմինների, այլև միջազգային ֆինանսական կառույցների կողմից ֆինանսավորվող նախագծերի աուդիտորական ստուգումը։
- Վերջին 5 տարիների ընթացքում միջազգային ֆինանսական կառույցների կողմից ֆինանսավորվող նախագծերի ֆինանսական հաշվետվողականության աուդիտի շրջանակներում կատարված նմանատիպ բնույթի և ծավալի առաջադրանքների քանակը:
- Համաշխարհային բանկի համապատասխան աուդիտորական ընկերությունների ցանկում ներառված լինելը (2020թ.) կհամարվի առավելություն։
«Կարճ ցուցակում» ընդգրկվելու ընտրության չափանիշները՝
- Խորհրդատուների ընդհանուր փորձ միջազգային ֆինանսական կառույցների կողմից ֆինանսավորվող նախագծերի աուդիտում՝ 60 միավոր,
- Տարածաշրջանում Խորհրդատուների համապատասխան փորձ՝ 40 միավոր
Ընդհանուր նվազագույն անցողիկ միավորը՝ 70
Հիմնական մասնագետները չեն գնահատվի «կարճ ցուցակի» համար Խորհրդատուների ընտրության փուլում:
Խորհրդատուն կընտրվի Ամենացածր արժեքի մեթոդի համաձայն՝ ըստ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գնման ընթացակարգերի (վերջին հաստատված տարբերակը 2018թ. նոյեմբեր) և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից ֆինանսավորվող ծրագրերի գնման քաղաքականության (2018թ. նոյեմբերի խմբագրում) ( https://efsd.org/en/about/documents/policies_and_procedures/ ) ։
Խորհրդատուները կարող են միավորվել այլ ընկերությունների հետ, որպեսզի բարելավեն իրենց հմտությունները համատեղ ձեռնարկության կամ ենթախորհրդատուի ներգրավման միջոցով։ Միավորման դեպքում Խորհրդատուն պետք է հստակ նշի միավորման ձևը, օրինակ՝ համատեղ ձեռնարկություն կամ ենթախորհրդատուի ներգրավում: Համատեղ ձեռնարկության դեպքում գնահատվում է յուրաքանչյուր գործընկերոջ փորձը, ընդ որում՝ ենթախորհրդատուի ներգրավման դեպքում վերջինիս փորձը չի դիտարկվում:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ աշխատանքային ժամերին ստորև նշված հասցեով՝ ՀՀ, Երևան, 0069, Կարապետ Ուլնեցու 68, +(374-11) 50 -18-06՝ ժամը 09:00-ից մինչև 18:00:
Անգլերենով, ռուսերենով կամ հայերենով հետաքրքրվածության հայտերը գրավոր եղանակով պետք է անձամբ ներկայացվեն ստորև նշված հասցեով կամ էլ. փոստով մինչև 2023թ. օգոստոսի 28-ը: Էլ. փոստով ուղարկելու դեպքում նամակի վերնագիրը պետք է լինի Հետաքրքրվածության հայտ EFSD – ELE-CS/4/2023 վերաբերյալ
«Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամ
ՀՀ, Երևան, 0069, Կարապետ Ուլնեցու 68
Անահիտ Պարզյան, գործադիր տնօրեն
Հեռ.՝ +(374-11) 50 18 06
Էլ. փոստ՝ info@nork.am
Ստացողի պաշտոնական վեբ հասցեն՝ www.nork.am, www.nork.am/en/
EFSD-ի պաշտոնական վեբկայք՝ https://efsd.org
Հետաքրքրվածության հայտի հայերեն փաթեթը