Մեկնարկում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում, ՀՀ մարզպետարանների սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում, Երևանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի սոցիալական աջակցության տարածքային բաժիններում, ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության ծառայության աշխատակազմի տարածքային ստորաբաժանումներում սոցիալական ծառայություններ տրամադրելու գործընթացում հավաստագրման ենթակա աշխատողների կողմից կիրառվող համակարգչային ծրագրերի ուսուցման դասընթացները:
Դասընթացները տեղի կունենան ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամում (ք. Երևան, Կ. Ուլնեցի, 68):
Դասընթացների սկիզբը՝ 10.06.2019թ., ժամը` 10:00:
Թեստավորումը տեղի կունենա՝ 21.06.2019թ., ժամը՝ 11.00:
Դասընթացներին մասնակցելու համար, մինչև սույն թվականի մայիսի 27-ը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3) ներկայացնել.
- դիմում,
- անձնագիր (կամ նույնականացման քարտ) և դրա պատճենը՝ 2 օրինակից,
- երկու գունավոր լուսանկար` 4×6 չափսի,
- ուսուցման դասընթացների արժեքը սահմանված չափով վճարելու փաստը հավաստող անդորրագիրը, եթե դիմորդը տարածքային մարմիններում քաղաքացիական ծառայության կամ համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող աշխատող չէ:
Ուսուցման դասընթացների մեկ ակադեմիական ժամի արժեքը սահմանված է 377 ՀՀ դրամ:
Վճարումը կատարվում է հետևյալ հաշվեհամարին՝
««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամ
Հասցե` ք. Երևան, Կ.Ուլնեցի 68
ՀՎՀՀ 02602449
Հ\Հ 163518012543
«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, Զեյթուն մ/ճ
Գործադիր տնօրեն՝ Ա.Աբրահամյան
Անդորրագրում նշել վճարման նպատակը՝ «Ուսուցման դասընթացներ» (անդորրագրի պատճենը ներկայացնել ««Նորք» ՍԾՏԻԿ» հիմնադրամ):
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել նաև Ուսուցման թեմաների ընտրության ցանկը` նշելով դասընթացի բաժինները՝ համապատասխան ժամաքանակով:
Ուսուցման թեմաներին և ուսումնական նյութերին մանրամասն կարելի է ծանոթանալ https://old.mlsa.am կայքի ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ բաժնում: