ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՄԻԱՅՆԱԿ ՏԱՐԵՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սույն հայտարարությունը տրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` Նախարարություն) «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` ՊՈԱԿ) տնօրենի թափուր պաշտոնում անձի ընտրության (նշանակման) համար: Մրցույթը կանցկացվի 2020 թվականի հունիսի 16-ին՝ ժամը 11:00–ին, «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի շենքում (Երևան, Կարապետ Ուլնեցու 68):
Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել այն գործունակ չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը տիրապետում է գրական հայերենին, ունի բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի անձնագրով նախատեսված աշխատանքային և մասնագիտական հմտություններ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Սոցիալական աջակցության մասին», «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Պետական կենսաթոշակների մասին», «Գնումների մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Բյուջետային համակարգի մասին», «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի իմացություն:
ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրության (նշանակման) լրացուցիչ պայմաններն են`
- տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.
- ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
- առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդների` սույն հայտարարությամբ նախատեսված պարտադիր պայմանները հավասարապես բավարարելու դեպքում կարող է հաշվի առնվել նաև այս կամ այն լրացուցիչ չափանիշը կամ դրանցից մի քանիսը միաժամանակ:
Մրցույթին մասնակցելու համար հավակնորդները մինչև 2020 թվականի հունիսի 10-ը Նախարարության անձնակազմի կառավարման բաժին պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- դիմում
- անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճեները.
- լուսանկար.
- քաղվածք` աշխատանքային գրքույկից.
- ինքնակենսագրություն.
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված).
- տեղեկանք` մշտական բնակության վայրից.
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում).
- բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).
- հայտարարություն՝ ՀՀ Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի թիվ 224-Ն որոշման N1 հավելվածի 8-րդ կետով նախատեսված չափանիշներին համապատասխանելու մասին։
Աշխատավարձի չափը՝ շուրջ 161 հազար ՀՀ դրամ:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև մրցույթի այլ մանրամասներին տեղեկանալու համար ցանկացողները կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման բաժին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` (010) 58-37-51: