Դասընթացներ` սկսած 09.03.2021թ.

0
96

Մեկնարկում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում, ՀՀ մարզպետարանների սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում, Երևանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի սոցիալական աջակցության տարածքային բաժիններում, ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության ծառայության աշխատակազմի տարածքային ստորաբաժանումներում սոցիալական ծառայություններ տրամադրելու գործընթացում հավաստագրման ենթակա աշխատողների կողմից կիրառվող համակարգչային ծրագրերի ուսուցման դասընթացները:

Դասընթացները տեղի կունենան  ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն»  հիմնադրամում (ք. Երևան, Կ. Ուլնեցի, 68):

Դասընթացների սկիզբը` 09.03.2021թ., ժամը` 10:00:

Թեստավորումը տեղի կունենա՝ 18.03.2021թ., ժամը՝ 10.00:

Դասընթացներին մասնակցելու համար, մինչև 2021 թվականի մարտի  1-ը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3) ներկայացնել.

  • դիմում,
  • անձնագիր (կամ նույնականացման քարտ) և դրա պատճենը՝ 2 օրինակից,
  • երկու գունավոր լուսանկար` 4×6 չափսի,
  • ուսուցման դասընթացների արժեքը սահմանված չափով վճարելու փաստը հա­վաստող անդորրագիրը, եթե դիմորդը տարածքային մարմիններում քաղա­քացիական ծա­ռայության կամ համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող աշխատող չէ:

Ուսուցման դասընթացների մեկ ակադեմիական ժամի արժեքը սահմանված է 377 ՀՀ դրամ:

Վճարումը կատարվում է հետևյալ հաշվեհամարին՝

««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամ
Հասցե`  ք. Երևան, Կ.Ուլնեցի 68
ՀՎՀՀ 02602449
Հ\Հ 163518012543
«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, Զեյթուն մ/ճ
Գործադիր տնօրեն՝ Ա. Պարզյան

Անդորրագրում նշել վճարման նպատակը՝ «Ուսուցման դասընթացներ»  (անդորրագրի պատճենը ներկայացնել ««Նորք» ՍԾՏԻԿ» հիմնադրամ):

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել նաև Ուսուցման թեմաների ընտրության ցանկը` նշելով դասընթացի բաժինները՝ համապատասխան ժամաքանակով:

Ուսուցման թեմաներին և ուսումնական նյութերին մանրամասն կարելի է ծանոթանալ https://old.mlsa.am կայքի ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ բաժնում: