Մասնագետների ռեեստրում ընդգրկվող մասնագետներին ներկայացվում են հետևյալ պահանջները՝
Օրգանիզմի ֆունկցիաները և մարմնի կառուցվածքը գնահատող բժիշկներ՝
- բարձրագույն բժշկական կրթություն՝ բակալավր, օրդինատուրա (պարտադիր),
- առնվազն 1 տարվա նշված մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ (պարտադիր),
- թիմում աշխատելու ունակություն, բարեխղճություն և պատասխանատվություն,
- հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելու և հաղորդակցվելու հմտություններ, (իրավունքների իմացություն կդիտվի որպես առավելություն),
- համակարգչով և գրասենյակային այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ:
Անձի գործունեությունը և մասնակցությունը գնահատող մասնագետներ՝
- համապատախան բարձրագույն կրթություն բակալավր (պարտադիր) կամ որակավորում, մագիստրատուրա (կդիտվի որպես առավելություն),
- առնվազն 1 տարվա նշված մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ (պարտադիր),
- թիմում աշխատելու ունակություն, բարեխղճություն և պատասխանատվություն,
- հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելու և հաղորդակցվելու հմտություններ, (իրավունքների իմացություն կդիտվի որպես առավելություն),
- համակարգչով և գրասենյակային այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ:
Ովքե՞ր չեն կարող դիմել մասնագետների ռեեստրում ընդգրկվելու համար
Մասնագետների ռեեստրում ընդգրկվելու համար չեն կարող դիմել այն մասնագետները, որոնք՝
- չեն համապատասխանում ներկայացվող պահանջներին,
- դատապարտվել են հանցագործության համար, կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ վերացված չէ:
Մասնագետների դիմումների հաշվառման հարթակում գրանցման համար անհրաժեշտ է մուտք գործել հետևյալ հղումով` https://bit.ly/3c3t60s և գրանցել անհրաժեշտ տվյալները: Գրանցման մասին պատմող տեսանյութը՝ հետևյալ հղումով` https://bit.ly/3PEZIeK
Մասնագետների ընտրության և ռեեստրում ընդգրկվելու ընթացակարգը
Դիմումների հարթակում գրանցված մասնագետները ընդգրկվում են հնարավոր թեկնածուների ցանկում և անցնում են համապատասխան վերապատրաստում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգման (ԱՀԿ ՖՄԴ) հիման վրա անձի ֆունկցիոնալության գնահատման կարգի, չափորոշիչների և գործիքների, ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի, գնահատման նոր մոտեցումների և հաշմանդամություն ունեցող անձանց հետ հաղորդակցվելու էթիկայի կանոնների, ծառայությունների անհատական ծրագրի մշակման, նոր տեղեկատվական համակարգով աշխատելու, փաստաթղթերը բացառապես էլեկտրոնային մշակելու և այլ հմտությունների վերաբերյալ:
Վերապատրաստված մասնագետները, հաջողությամբ հանձնելով քննությունը, ստանում են հավաստագրեր և ընդգրկվում են մասնագետների ռեեստրում:
Թեստավորումը հաջողությամբ չանցած մասնագետները կարող են կրկին անցնել վերապատրաստում և թեստավորում: Նախնական շրջանում, երբ համակարգը դեռևս ձևավորման փուլում է, վերապատրաստումներն անվճար են: Հետագայում կրկնվող փուլերի համար կնախատեսվեն վճարովի վերապատրաստումներ:
Հավաստագիր ստացած մասնագետները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
- տվյալ պաշտոնի համար պահանջվող որակավորումը հավաստող փաստաթղթերը և պատճենները,
- մեկ լուսանկար` 3×4 սմ չափսի,
- անձնագիրը և պատճենը,
- հավաստագրի պատճենը,
- հայտարարություն այն մասին, որ ինքը չի դատապարտվել հանցագործության համար, կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված է: