«2014-ին 3 անգամ մեծացել է զբաղվածության ակտիվ ծրագրերում ընդգրկված անձանց թիվը». Ա. Մանգասարյան

0
112

Փետրվարի 3-ին «Հայացք» մամուլի ակումբում կայացավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանի հանդիպումը լրագրողների հետ:
Ասուլիսի ընթացքում Արտակ Մանգասարյանը ներկայացրեց 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով ներդրված զբաղվածության քաղաքականության նոր մոդելը, որի նպատակը զբաղվածության աջակցման ծրագրերի հասցեականության բարձրացման ճանապարհով, անձի կայուն զբաղվածության ապահովումն է: Ա. Մանգասարյանը միաժամանակ ընդգծեց, որ Զբաղվածության Նոր մոդելի ներքո գործում են պետական կարգավորման 13 ակտիվ ծրագրեր, այդ թվում` 4 նոր ծրագրեր, որոնք ներդրվել են 2014թ. հուլիս ամսից հետո:
Գործակալության պետը նշեց, որ արդյունքում տարեսկզբի նկատմամբ 9.8%-ով ավելացել է  զբաղվածության կենտրոն դիմող շահառուների թվաքանակը և ավելի քան 3 անգամ մեծացել է նաև ակտիվ ծրագրերում ընդգրկված անձանց թիվը՝  դառնալով   7272 (նախորդ տարի այս ցուցանիշը   2233 էր):
2014թ. ընթացքում աշխատանքի է տեղավորվել 11495 աշխատանք փնտրող, որից 7093-ը` կին, 7491-ը` աշխատաշուկայում անմրցունակ անձ: Աշխատանքի տեղավորվածներից 3319-ը երտասարդներ են: Տարվա ընթացքում գործակալություն է ներկայացվել 24081 թափուր աշխատատեղ /միջին ամսական 2007 աշխատատեղ/:
Խոսելով 2014 թ. ծրագրերի կատարողականների մասին՝ Արտակ Մանգասարյանը ներկայացրեց  հետևյալ վիճակագրությունը.

  • «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար աշխատավարձի փոխհատուցման տրամադրում» ծրագրում ընդգրկվել է ամսական միջին թվով 235 գործազուրկ:  2015թ.-ին նախատեսվում ընդգրկել 450 գործազուրկի:
  • «Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող` աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրում ընդգրկվել է 1591 անձ, 2015թ-ին նախատեսվում է ընդգրկել 1700 անձի:
  • «Գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում» ծրագրով այլ բնակավայր աշխատանքի է գործուղվել  37 անձ, 2015թ. նախատեսված է ծրագրում ընդգրկել 42 անձի:
  • «Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում» ծրագրում ընդգրկվել է  349 երիտասարդ գործազուրկ, 2015թ.-ին նախատեսվում ընդգրկել 350 գործազուրկ:
  • «Աշխատանքի տոնավաճառի կազմակերպում» ծրագրով իրականացվել է 11 տոնավաճառ, Երևանում, Աբովյանում, Սպիտակում, Գյումրիում, Աշտարակում, Գավառում, Նոյեմբերյանում, Արմավիրում, Դիլիջանում,  Մասիսում և Կապանում, որին մասնակցել է  339 գործատու, 7466 աշխատանք փնտրող,  գործատուների կողմից ներկայացվել է 1272 առկա  և սպասվելիք 449 աշխատատեղ: Ծրագրի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 473 աշխատանք փնտրող անձ: 2015թ. նախատեսվում է իրականացնել 11 աշխատանքի տոնավաճառ:
  • «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում» ծրագրում ընդգրկվել է 350 անմրցունակ անձ, որից 30 հաշմանդամություն ունեցող անձի համար հարմարեցվել է աշխատատեղ:  2015թ. նախատեսվում է ծրագրում ընդգրկել 533 գործազուրկ:

Փորձարկվող ծրագրերի իրականացման շրջանակներում գործակալության պետը ներկայացրեց 4 ծրագիր.

  • «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում» ծրագիրը, որի միջոցով աջակցություն է ցուցաբերվել 57 աշխատաշուկայում անմրցունակ անձի, իսկ 2015թ. նախատեսվում է ծրագրում ընդգրկել 78 անձի:
  • «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման» ծրագրում ընդգրկվել է 2583 հողօգտագործող (ընդամենը 3679 անձ), 2015թ. նախատեսվում է ընդգրկել 3217  հողօգտագործողի:
  • «Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աջակցության տրամադրում» ծրագրով նախատեսվել էր ընդգրկել 100 անմրցունակ անձ:  Կնքվել է 4  հուշագիր: Արդյունքում 2 անմրցունակ անձ տեղավորվել է աշխատանքի: 2015թ. նախատեսվում է ծրագրում ընդգրկել 100 անմրցունակ անձի:
  • «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց հարմար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցում» ծրագրում ընդգրկվել է 1000 անձ: 2015թ. նախատեսված է ընդգրկել 2301 անձի:

 

Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը լրագրողների հետ հանդիպման ավարտին ներկայացրեց նաև ՀՀ աշխատաշուկայի իրավիճակը 2015թ. հունվարի 1-ի դրությամբ.

Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝  2015թ.-ի հունվարի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 72.6 հազար, /որից 51.2 հազարը կանայք են, 16.9 հազարը` երիտասարդ/, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 12,2%-ով (64.7 հազ. մարդ): Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 91.4%-ը, կամ 65.9 հազար: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է  17.9%-ով (55.9 հազ. մարդ): Շարունակվում է բարձր մնալ  գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի  71.8 %-ը, կամ 47.3 հազ. մարդ: Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 23.7%-ը կամ 15.6 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող անձիք 3,2% կամ 2.1 հազ. մարդ: Գործազուրկների թվաքանակում առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 42.8% (28.2 հազ. մարդ), որից երիտասարդները կազմում են 12.6 հազար, կամ 44.7%-ը:
Գործազուրկների թվաքանակում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է 14.3 %-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 20.4%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողները` 6.2%-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 50.3%-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 8.8 %-ը:
Մասնագիտական կրթություն ունեցողների մեջ մեծ թիվ են կազմում ճարտարագետները /տարբեր/, մանկավարժները, բուժքույրերը, տեխնիկները /տարբեր/, ֆինանսիստները, տնտեսագետները և այլ մասնագիտացում ունեցողները
Ըստ տարիքային ցենզի գործազուրկների թվում  16-29 տարեկանները կազմում են 23,7%, 30-44 տարեկանները` 38.9%, 45-54 տարեկանները` 21.4%, 55-ից բարձր տարիքի անձինք` 16.0%: Գործազուրկների թվաքանակում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվականակը կազմում է 55.2 հազ. անձ կամ 83.8%-ը:
Աշխատաշուկայում բարձրագույն կրթությամբ մասնագետներից  պահանջարկված են բժիշկները (մարզերում), տնտեսագետները, ծրագրավորողներըճարտարագետները, հաշվապահները, մենեջերները, միջին մասնագիտական կրթությամբ մասնագետներից՝ բուժքույրերը, դիզայներները, վաճառողները, մատուցողները, խոհարարները, հացթուխներըվարսահարդարները, նախնական կրթությամբ մասնագետներից՝  ավտովերանորոգողները, էլեկտրիկները, որմնադիրներ և այլն: