Տնային պայմաններում խնամվող միայնակ տարեցները շարունակում են շրջագայել

0
144

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնը շարունակում է իր ծառայություններից օգտվողների համար կազմակերպվող տարաբնույթ շրջագայությունների ու միջոցառումների շարքը:

Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանի տարեցներն օրերս այցելել են Ծաղկաձոր քաղաքում գտնվող Օրբելի եղբայրների տուն-թանգարան և Կեչառիս վանական համալիր, կատարել են մոմավառություն, մասնակցել պատարագին, շրջել բնության գրկում և իրենց հանգիստն անցկացրել Ծաղկաձորի հանգստյան գոտիներից մեկում:

Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների տարեցներն էլ մասնակցել են «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպված երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգին:

Օրեր առաջ  «Արաբկիր» բժշկական կենտրոնի և «Սթարքեյ» կազմակերպության հետ համատեղ նախապես իրականացված աուդիոմետրիայի հիման վրա իրականացվել են կենտրոնի 120 սպասարկվող տարեցների ականջախեցու լվացում և չափագրում: Տարեցները հետազոտվել են բժիշկների կողմից և հերթագրվել աշնանը անհատական նմուշի ժամանակակից թվային լսողական սարքեր ստանալու համար: