ՀՀ Արմավիրի մարզպետարանում Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների շրջանակներում անցկացվել է հերթական սեմինար-խորհրդակցությունը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ սկսվում է սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների 2-րդ փուլը, նման հանդիպումները կրելու են շարունակական բնույթ և իրականացվելու են բոլոր մարզերում:
Ողջույնի խոսքով ելույթ է ունեցել ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանը, ով հանդիսանալով ՀՀ Արմավիրի մարզում ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրման աշխատանքների համակարգող, կարևորել է Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Այնուհետև, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը ներկայացրեցլ է տնային այցելությունների և սոցիալական դեպքի վարման վերաբերյալ մեթոդական ցուցումները, միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը, համագործակցության ձևաչափերը, համագործակցող կողմերի միջև փոխանակվող տեղեկությունների ծավալը, ինչպես նաև խնդրահարույց դեպքերի և ազգային մակարդակում տարածաշրջանային ֆորումների կազմակերպմանն առնչվող այլ հարցեր:
Հանդիպման ընթացքում մասնակիցների կողմից բարձրացվել են համակարգին վերաբերող հարցեր, որոնց վերաբերյալ պարզաբանումներ են ներկայացրել ել նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը և սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանի կողմից:
Սեմինար-խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունների, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, ՀՀ ոստիկանության համայնքային և անչափահասների գործերով բաժինների, կրթական և առողջապահական հաստատությունների, զինվորական կոմիսարիատների ներկայացուցիչները, ինչպես նաև մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) աշխատողները: