Քննարկվել են շուրջօրյա խնամքի հաստատությունների վերակազմակերպման հետագա քայլերը

0
180

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը օգոստոսի 1-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական գրասենյակի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Վորլդ Վիժն կազմակերպության հայաստանյան գրասենյակի և Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի ներկայացուցիչների հետ:

Շնորհակալություն հայտնելով գործընկերներին երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումների գործընթացում ցուցաբերած աջակցության համար՝ նախարարը նշել է, որ եկել է գործառնական և առարկայական որոշումների կայացման ժամանակը, ինչը ենթադրում է ռեսուրսների և ջանքերի միավորում յուրաքանչյուր երեխայի վերաբերյալ արդարացված որոշում կայացնելու համար:

Հանդիպման ընթացքում առավել մանրամասն քննարկվել են Լոռու և Սյունիքի մարզի շուրջօրյա խնամքի հաստատությունների վերակազմակերպման վերաբերյալ ծրագրերի հետ կապված հարցեր, ինչպես նաև ներկայացվել են գործընկերների կողմից նշյալ մարզերում իրականացված աշխատանքները:

Քննարկումների արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել վերակազմակերպվող հաստատություններում խնամվող երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրվող աջակցությունների, անհրաժեշտ իրավական փաստաթղթերի մշակման, ինչպես նաև հետագա համագործակցության կազմակերպչական մի շարք հարցերի վեաբերյալ: