2017 թվականի հուլիսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 7222 զանգ:
Ստացված զանգերից 2030-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը: 820 զանգ ընտանիքի անապահովության, 367-ը՝ երեխայի խնամքի, 270-ը՝ երեխայի ծննդյան միանվագի, 958-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի ներկայացման, 200-ը՝ մայրության նպաստի վերաբերյալ: 131 զանգ ստացվել է կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերով:
Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (141), ավանդի փոխհատուցման (501) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:
Հուլիս ամսին ստացվել է 37 բողոք, որից 6–ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 5-ը՝ Սոցիալական աջակցության տարածքային բաժիններին, իսկ 26-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:
Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել: