Քննարկվել է երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը

0
150
????????????????????????????????????

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայի հետ:

Հանդիպմանը նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը և ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:

Տիկին Ռադոչայը մասնավորապես ընդգծել է Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարական ծրագրի կարևորությունը և համագործակցության պատրաստակամություն է հայտնել նշյալ ծրագրի միջոցառումների իրականացման հարցում:

Ընդգծվել է նաև Ազգային հանձնաժողովի կարևորությունը հատկապես միջգերատեսչական համագործակցության տեսանկյունից և պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատել դրա արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ քայլերի ձեռնարկման ուղղությամբ: