ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 12.10.2017թ. հերթական նիստում հավանության է արժանել զբաղվածության նոր ծրագիրը, որով նախատեսվում է աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի աշխատանքային ունակությունների ու կարողությունների ձեռքբերման հնարավորությունների ընձեռնման նպատակով գործատուի մոտ կազմակերպել մինչև վեց ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցում. երիտասարդ մայրերին, մասնագիտական ուսուցում ստանալու ընթացքում կտրվի նաև 6-ամսյա կրթաթոշակ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով:
Պետությունը կվճարի այն ձեռնարկությունների աշխատակիցներին, որոնք կհամաձայնեն ստանձնել այդ գործը: Նրանք աշխատավարձի 20 տոկոսի չափով հավելավճար կստանան։
Ծրագիրը նախատեսվում է սկսել 2018 թվականից: Ծրագրի առաջին փուլում կընդգրկվի 100 կին: