Հոկտեմբեր ամսին «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 8156 զանգ

0
129

2017 թվականի հոկտեմբերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 8156 զանգ:

Ստացված զանգերից 1197-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 1676-ը՝ ընտանիքի անապահովության, 292-ը՝ երեխայի խնամքի, 173-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, 565-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի ներկայացման, 157-ը՝ մայրության նպաստի, 94 զանգ՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին:

Քաղաքացիները զանգահարել են նաև  բժշկասոցիալական փորձաքննության (114), ավանդի փոխհատուցման (291) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:

Հոկտեմբեր ամսին ստացվել է 68 բողոք, որից 4–ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 7-ը՝ Սոցիալական աջակցության տարածքային բաժիններին, իսկ 57-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:

Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել: