Վանաձորի մանկատան շրջանավարտների անկախ ապրելակերպի զարգացման ծրագրային առաջարկներ ներկայացնելու հրավեր

0
81

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ԱՄՆ ՄԶԳ Հայաստան Սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագիրը հրավիրում են փորձառու կազմակերպություններին` ներկայացնելու Վանաձորի մանկատան շրջանավարտների համար անկախ ապրելակերպի ունակությունների զարգացման և խոհրդատվության կենտրոն ստեղծելու ծրագրի առաջարկներ:
Սույն մրցույթի նպատակն է Վանաձորի մանկատան շրջանավարտներին տրամադրել սոցիալական, հոգեբանական և մասնագիտական աջակցություն` նրանց անկախ ապրելակերպին անցման շրջանում:

Ովքե՞ր կարող են դիմել.
Մրցույթին կարող են մասնակցել պետական գրանցում ունեցող ոչ առևտրային կազմակերպություններ:

Դիմելու կարգը և ժամանակացույցը.
Մրցույթի նպատակը, խնդիրները, ծրագրային առաջարկներ ներկայացնելու կարգը և որակավորման չափանիշները մանրամասնորեն նկարագրված են ծրագրային առաջարկներ ներկայացնելու հրավերում, որը կարելի է ձեռք բերել ՍՊՀՀ ծրագրի գրասենյակից հետևյալ հասցեով. Երևան, Բաղրամյան պողոտա 18, (մուտքը Զառուբյան փողոցից): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Քրիստինե Գրիգորյանին, էլ.փոստ` kgrig@spss.am կամ (374 10) 54 26 11 հեռախոսահամարով:

Ս.թ. հուլիսի 10-ին, ժ. 15:00-ին դիմորդների համար կկազմակերպվի նախամրցութային սեմինար: Ծրագրային առաջարկների ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 23-ը, ժամը 17:00: Մրցույթի արդյունքները կհայտարարվեն մինչև ս.թ. օգոստոսի 22-ը: