ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակում է 2008թ. հուլիսի 1-ի դրությամբ ստացված նամակների մասին տեղեկատվություն: Հաշվետու ժամանակահատվածում քաղաքացիներից ստացվել է 8893 նամակ, որից 20-ը առաջարկություն, 8873-ը դիմում-բողոք, այդ թվում` կրկնակի 1813, իսկ կոլեկտիվ` 17: Ըստ հարցի բնույթի, դրանք ստորաբաժանվել են հիմնականում հետևյալ կերպ. բնակարանային` 77, կենսաթոշակային` 785, առողջապահական` 799, ֆինանսական` 7, օրենսդրական` 79, աշխատանքի և աշխատավարձի` 169, սոցիալական աջակցության հարցերով` 6145 և այլ` 832 դիմում-բողոք: Թվով 53 դիմում վերցված է վերահսկողության:
Ինչպես միշտ, մեծաթիվ են սոցիալական աջակցության, մասնավորապես` պետական նպաստների վճարման գործընթացին վերաբերող հարցերը, ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված դրամական ավանդների դիմաց տրվելիք փոխհատուցման և դրամական օգնության խնդրանքով դիմումները: Դիմում-բողոքների վերաբերյալ քաղաքացիներին ժամանակին տրվել են պատասխաններ: Իսկ առանձին ուշացումների հիմնական պատճառը տեղերում կատարվող ուսումնասիրություններն են: Դրամական օգնություններ հատկացվել են հիմնականում այն քաղաքացիներին, ովքեր չեն օգտվել ընտանեկան նպաստից: Մնացած բոլոր դեպքերում դիմումները քննարկվել են և ստացել համապատասխան լուծումներ:
Այդ ժամանակահատվածում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կազմակերպվել է նաև քաղաքացիների ընդունելություն նախարարի տեղակալների և աշխատակազմի ղեկավարի մոտ: