«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

0
180

Նախագիծ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմների պարզեցում, աշխատանքային հարաբերությունների ձևավորման, փոփոխման և դադարման նոր ճկուն հիմքերի ապահովում՝ հատկապես գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների համար, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտում ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի առանձին դրույթներին ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների համապատասխանեցում:
Մասնավորապես՝ օրինագծով ներկայացված փոփոխություններն ուղղված են փոքր բիզնեսով զբաղվող գործատուների համար ներքին իրավական ակտերի, այդ թվում՝ ներքին կարգապահական կանոններ ընդունելու պահանջի վերացմանը, օրենսգրքով սահմանված բացառիկ դեպքերում գործատուի պահանջով արտաժամյա աշխատանքի հնարավորությունից բացի, կողմերի համաձայնությամբ արտաժամյա աշխատանք կիրառելու հնարավորության նախատեսմանը, գործադուլին վերաբերող օրենսգրքի առանձին կարգավորումները ԱՄԿ N 87 կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցմանը, առանձին կազմակերպություններում գործադուլ անելու ընթացքում ապահովման ենթակա նվազագույն պահանջների սահմանման համար սոցիալական գործընկերների մասնակցության հնարավորության ամրագրմանը, արտաժամյա, գիշերային, ծանր, վնասակար և առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքների համար հավելումների նվազագույն շեմի վերացմանը և հավելումների չափերի սահմանումը կողմերին վերապահելուն, ինչպես նաև իրավակիրառական պրակտիկայում առկա մի շարք խնդիրների լուծմանը:
Առաջարկված օրենսդրական կարգավորումները քաղաքացիների և բիզնեսի համար առաջարկելու են աշխատանքային հարաբերությունների մի միջավայր, որտեղ հնարավոր է դառալու կողմերի համագործակցությամբ սոցիալական և տնտեսական խնդիրների շուրջ արդյունավետ և փոխշահավետ որոշումների կայացումը:

Նախագիծը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական փորձագիտական եզրակացության:

Աշխատանքի և զբաղվածության
վարչություն
Հեռ. 010565354