Նոյեմբեր ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից ստացվել է 1178 դիմում

0
104

2017 թվականի նոյեմբեր ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն  քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 1178 դիմում, որից 865-ը գրավոր, 313-ը բանավոր:

Նշված դիմումներից 501-ը ստացվել է նախարարություն այցելած քաղաքացիներից, իսկ 348 քաղաքացի դիմել է տեղեկատվական կենտրոն-ընդունարան: Ընդհանուր առմամբ նոյեմբեր ամսվա ընթացքում նախարարություն է այցելել 849 քաղաքացի:

Գրավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել պրոթեզաօրթոպեդիկ պարագաների 214 (25%), պետական նպաստների 72 (8%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 52 (6%), կենսաթոշակի նշանակման և վերանայման 49 (6%), ավանդի փոխհատուցման 34 (4%), աշխատանք տրամադրելու 24 (3%), բնակարան հատկացնելու 20 (2%), աշխատանքային օրենսդրության 9 (1%) վերաբերյալ դիմումները:

Ներկայացված բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել դիմումի ընթացքի ճշգրտման 101 (32%), պրոթեզաօրթոպեդիկ պարագաների 92 (29%), ավանդի փոխհատուցման 37 (12%), պետական նպաստների 25 (8%), կենսաթոշակի նշանակման ու վերանայման 16 (5%) և հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 15 (5%) վերաբերյալ դիմումները:

Պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 362 դիմումի: Պատասխաներն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը՝ 272-ը (75%) պարզաբանվել է, 63 (17%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 15-ը (4%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 12-ին (3%) տրվել է մերժողական պատասխան:

Նոյեմբեր ամսվա ընթացքում նախարարի մոտ ընդունելություն չի կայացել: Փոխնախարարների մոտ կայացել է երկու ընդունելություն, որին մասնակցել է երկու քաղաքացի:

Ընդունելության ընթացքում տրված հանձնարարականների հիման վրա կազմվել է արձանագրություն, որը գրանցվել և ընթացք է ստացել սահմանված կարգով: