Սիրելի հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:
Թող 2018 թվականը լինի ընտանեկան երջանկության, մնայուն հաջողությունների և հաղթանակների տարի: Թող գալիք տարում իրականանան Ձեր բոլոր նվիրական երազանքները, և յուրաքանչյուր բացվող օր խինդ ու բարիք բերի Ձեր ընտանիքներին:
Անցնող տարվա ընթացքում սոցիալական պաշտպանության ոլորտում նախաձեռնվեցին մի շարք նոր ծրագրեր և իրականացվեցին միջոցառումներ` ուղղված սոցիալական ծառայություններն առավել թիրախավորված և մեր քաղաքացիների համար մատչելի դարձնելուն: Վստահ եմ, որ գալիք տարին իր հետ կբերի նոր զարգացումներ և ձեռքբերումներ՝ ի նպաստ մեր երկրի սոցիալական վիճակի կայունացման:
Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորելով գալիք տոների առթիվ` մաղթում եմ Ձեզ ամուր առողջություն, արևշատություն, ընտանեկան բարեկեցություն, մեր երկրի սահմաններին՝ խաղաղություն: