Դեկտեմբեր ամսին «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 7072 զանգ

0
145

2017 թվականի դեկտեմբերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 7072 զանգ:

Ստացված զանգերից 2065-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 1470-ը՝  զանգ ընտանիքի անապահովության, 450-ը՝ երեխայի խնամքի, 240-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, 429-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի ներկայացման, 198-ը՝ մայրության նպաստի, 104 զանգ՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին:

Քաղաքացիները զանգահարել են նաև  բժշկասոցիալական փորձաքննության (146), ավանդի փոխհատուցման (271) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:

Դեկտեմբեր ամսին ստացվել է 61 բողոք, որից 5–ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 5-ը՝ Սոցիալական աջակցության տարածքային բաժիններին, իսկ 51-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:

Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել: