«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի N 542-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 711-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի N 542-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 711-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով  նախատեսվում է ՀՀ տարածքից դուրս տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքների իրականացման դեպքում լրացուցիչ ծախսերի գումարի հատուցման, և  մեկ օրվա ընթացքում մեկից ավելի երկրում գտնվելու դեպքում աշխատողի օրապահիկի (լրացուցիչ ծախսերի հատուցման) չափը որոշելու վերաբերյալ կարգավորումներ:

Լրամշակված նախագիծը ներկայացվել է շահագրգիռ գերատեսչություններ՝ կարծիքի:

Աշխատանքի և զբաղվածության
վարչություն
Հեռ. 010565354