Մարտ ամսին «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 9720 զանգ

0
106
????????????????????????????????????

2018 թվականի մարտին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 9720 զանգ:

Ստացված զանգերից 1634-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 1533-ը՝ ընտանիքի անապահովության, 388-ը՝ երեխայի խնամքի, 44-ը՝ երեխայի խնամքի նպաստի առցանց դիմումի ներկայացման, 2752-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, 373-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի ներկայացման, 223-ը՝ մայրության նպաստի, 143 զանգ՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին:

Քաղաքացիները զանգահարել են նաև  բժշկասոցիալական փորձաքննության (218), ավանդի փոխհատուցման (467) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:

Մարտ ամսին ստացվել է 71 բողոք, որից 5–ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 5-ը՝ Սոցիալական աջակցության տարածքային բաժիններին, 1-ը՝ Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններին իսկ 60-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:

Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել: