Մարտ ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից ստացվել է 941 դիմում

0
105

2018 թվականի մարտ ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 941 դիմում, որից 718-ը գրավոր, 223-ը՝ բանավոր:

Նշված դիմումներից 561-ը ստացվել է նախարարություն այցելած քաղաքացիներից, իսկ 304 քաղաքացի դիմել է տեղեկատվական կենտրոն-ընդունարան: Ընդհանուր առմամբ փետրվար ամսվա ընթացքում նախարարություն է այցելել 628 քաղաքացի:

Գրավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել պրոթեզաօրթոպեդիկ պարագաների 90 (15%), կենսաթոշակի նշանակման և վերանայման 68 (11%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 64 (11%), պետական նպաստների 61 (10%),  ավանդի փոխհատուցման 46 (8%), աշխատանքային օրենսդրության  17 (3%), աշխատանք տրամադրելու 16 (3%), բնակարան հատկացնելու 16 (3%) վերաբերյալ դիմումները:

Ներկայացված բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել ավանդի փոխհատուցման 54 (24%), պետական նպաստների 40 (18%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 40 (18%),  դիմումի ընթացքի ճշգրտման 38 (17%), կենսաթոշակի նշանակման ու վերանայման 30 (13%), պրոթեզաօրթոպեդիկ պարագաների 10 (4%)  վերաբերյալ դիմումները:

Պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 303 դիմումի: Պատասխաներն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 227 (75%)-ը պարզաբանվել է, 43 (14%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 17-ը (6%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 16-ին (5%) տրվել է մերժողական պատասխան:

Մարտ ամսվա ընթացքում նախարարի և աշխատակազմի ղեկավարի մոտ ընդունելություն չի կայացել:

Կայացել է փոխնախարարների երկու ընդունելություն, որին մասնակցել է երկու քաղաքացի: