Ապրիլ ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից ստացվել է 685 դիմում

0
143

2018 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 685 դիմում, որից 492-ը գրավոր, 193-ը՝ բանավոր:

Նշված դիմումներից 469-ը ստացվել է նախարարություն այցելած քաղաքացիներից, իսկ 233 քաղաքացի դիմել է տեղեկատվական կենտրոն-ընդունարան: Ընդհանուր առմամբ ապրիլ ամսվա ընթացքում նախարարություն է այցելել 469 քաղաքացի:

Գրավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել պրոթեզաօրթոպեդիկ պարագաների 58 (15%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 52 (13%), կենսաթոշակի նշանակման և վերանայման 45 (11%), պետական նպաստների 31 (8%), ավանդի փոխհատուցման 17 (4%), բնակարան հատկացնելու 15 (4%), աշխատանք տրամադրելու 13 (3%), աշխատանքային օրենսդրության 11 (3%) վերաբերյալ դիմումները:

Ներկայացված բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել դիմումի ընթացքի ճշգրտման 41 (21%), պետական նպաստների 38 (20%), ավանդի փոխհատուցման 33 (17%), կենսաթոշակի նշանակման ու վերանայման 23 (12%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 21 (11%), պրոթեզաօրթոպեդիկ պարագաների 21 (11%), աշխատանք տրամադրելու 3 (2%) վերաբերյալ դիմումները:

Պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 256 դիմումի: Պատասխաններն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 182 (71%)-ը պարզաբանվել է, 46 (18%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 19-ը (7%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 9-ին (4%) տրվել է մերժողական պատասխան:

Ապրիլ ամսվա ընթացքում նախարարի և աշխատակազմի ղեկավարի մոտ ընդունելություն չի կայացել:

Կայացել է  փոխնախարարի մեկ ընդունելություն, որին մասնակցել է  մեկ քաղաքացի: