Նախարարը խոսել է առաջիկա անելիքների մասին

0
334

Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը «Կենտրոն»  հեռուստաընկերությանը ներկայացրել է ստանձնած ոլորտի առաջիկա անելիքները, ծրագրերն ու աշխատանքները, երկօրյա աշխատանքային գործընթացում վերհանված խնդիրներն ու առաջնահերթությունները:

Նախարարը նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվում է յուրաքանչյուր քաղաքացի և նախարարության աշխատակիցների ամենօրյա գործունեությունը նպաստելու է բարձրաձայնված խնդիրների հնարավորինս արագ լուծմանը:

Տիկին Թանդիլյանը խոսել է նաև կուտակային կենսաթոշակային համակարգի մասին, նշելով, որ խնդիրը գտնվում է առաջնային ուշադրության կենտրոնում, տեղի են ունենում քննարկումներ, որոնց արդյունքների մասին հանրությունը կտեղեկացվի շուտով։