ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ուղերձը տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

0
91

Հարգելի բարեկամներ,

Հոկտեմբերի 1-ն ամբողջ աշխարհում տոնվում է որպես Տարեցների միջազգային օր: Սա հնարավորություն է` մեկ անգամ ևս հարգանքի տուրք մատուցելու այն մարդկանց, ովքեր վաստակել են երջանիկ ծերության իրավունքը, և առիթ` անդրադառնալու տարեց մարդկանց խնդիրներին ու գտնելու դրանց լուծման ուղիները:
Մեր երկրի տնտեսական աճին զուգահեռ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, մասնավորապես` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անում են հնարավորը` բարձրացնելու մեր տարեցներին մատուցվող համալիր ծառայությունների որակը, թեթևացնելու կենցաղային խնդիրների բեռը:
Պարբերաբար բարձրացող կենսաթոշակներն ու նպաստները, հասարակության օրեցօր բարելավվող կյանքի որակը, խնամքի պետական հաստատություններում նկատվող դրական տեղաշարժերը, իրականացվող բազմաթիվ սոցիալական ծրագրերը հիմք են տալիս հուսալ, որ չնայած դեռևս առկա հիմնախնդիրներին, աստիճանաբար լուծվում է տարեցներին արժանապատիվ կյանք ապահովելու` պետության կարևորագույն խնդիրներից մեկը:
Սիրելի տատիկներ ու պապիկներ, նախարարության անձնակազմի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում առողջություն և ցանկանում, որ մշտապես շրջապատված լինեք հոգատարությամբ, սիրով ու ջերմությամբ:

Արսեն Համբարձումյան