«Հանրային ծառայության մասին» ՀՕ-206-Ն ՀՀ օրենքով փոխվել է պետական պաշտոնների դասակարգումը, որին համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում, այդ թվում՝ նաև վերնագրում: Դրանով պայմանավորված անհրաժեշտոթյուն է առաջացել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքից բխող Կառավարությանը որոշումները, մասնավորապես Կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն և 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշումները համապատասխանեցնել վերոհիշյալ օրենքին: Բացի այդ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքից բխող, ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության գործառույթը վերապահվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակին, որը հաշվի առնելով ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման մեջ նախատեսվում են համապատասխան փոփոխություններ:
Նախագիծը ներկայացվել է Ֆինանսների նախարարություն՝ կարծիքի
Աշխատանքի և զբաղվածության
վարչություն
Հեռ. 010565354