ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ նշանակելու մասին:
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Արսեն Մանուկյանը:
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ են նշանակվել Սմբատ Սաիյանը, Զարուհի Բաթոյանը և Արման Ուդումյանը: