Հունիսի 19-ին Դիլիջան քաղաքում անցկացվեց Զբաղվածության պետական գործակալության այս տարվա առաջին աշխատանքի տոնավաճառը։
ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ և պետական բյուջեի ֆինանսավորմամբ անցկացվող տոնավաճառին մասնակցում էին տնտեսության տարբեր ոլորտների 26 գործատու՝ ներկայացնելով 61 թափուր աշխատատեղ։ Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 300 աշխատանք փնտրողներ:
Տավուշի մարզում անցկացված տոնավաճառի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ Զբաղվածության պետական գործակալության պաշտոնական կայքում։
Առաջիկայում աշխատանքի տոնավաճառներ կանցկացվեն նաև Աբովյանում և Եղվարդում։
Աբովյանում աշխատանք փնտրողներին գործատուները հունիսի 25-ին կսպասեն Աբովյան քաղաքի քաղաքապետարանի հարակից այգում ժամը 11:00-ից: Իսկ Եղվարդ քաղաքի աշխատանքային տոնավաճառը կմեկնարկի հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին, քաղաքապետարանի հարակից այգում: