Համագործակցությունը կշարունակվի նոր ձևաչափով

0
145

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը և նախարարի տեղակալ Արման Ուդումյանը հուլիսի 2-ին ընդունեցին ԱՄՆ ՄԶԳ կայուն զարգացման ծրագրի ներկայացուցիչներին:

Շնորհավորելով պաշտոնյաներին պատասխանատու նշանակման առիթով՝ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար, ԱՄՆ ՄԶԳ կայուն զարգացման ծրագրի ղեկավար Լայլա Էնդրյուս Բաշանին մաղթեց արդյունավետ աշխատանք և բարեփոխումների սահուն ընթացք:

Հանդիպման ընթացքում կազմակերպության ներկայացուցիչները քննարկեցին ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման և երեխաների պաշտպանության ոլորտում նախարարության հետ համատեղ իրականացված աշխատանքներն ու ծրագրերը:

Նախարարը հավաստիացրեց, որ ԱՄՆ ՄԶԳ կայուն զարգացման ծրագրի շրջանակում մինչ օրս իրականացված աշխատանքները կունենան իրենց տրամաբանական շարունակությունը: Ավելին, մեկամսյա ժամկետում նախարարության համապատասխան մասնագետների օգնությամբ վեր կհանվեն համագործակցության առաջնահերթությունները:

Հանդիպման ավարտին  կողմերը մեկ անգամ ևս ընդգծեցին նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև համագործակցության արդյունավետությունը և այն շարունակելու պատրաստակամությունը: