Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքացիների ընդունելության ժամանակացույցի` 2011թ. հունվարի 26-ին նախարար Ա. Գրիգորյանը սահմանված կարգով կատարեց քաղաքացիների հերթական ընդունելությունը …

0
100

Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքացիների ընդունելության ժամանակացույցի` 2011թ. հունվարի 26-ին նախարար Ա. Գրիգորյանը սահմանված կարգով կատարեց քաղաքացիների հերթական ընդունելությունը:

Ներկայացան հերթագրված 11 քաղաքացիներ: Դիմողների հարցերը հիմնականում վերաբերում էին հետևյալ հիմնախնդիրներին` ընտանեկան նպաստ, ավանդների փոխհատուցում, աշխատանքի տեղավորում, աշխատանքի վայրում դժբախտ դեպքի հետևանքով առողջությանը հասցված վնասի փոխհատուցում, գործազրկություն:

Մանրամասնորեն լսելով յուրաքանչյուր քաղաքացու հարցադրում` պարոն Գրիգորյանը հստակ հանձնարարականներ տվեց համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հնարավորինս սեղմ ժամկետում, օրենքի և նախարարության իրավասության շրջանակներում հանգամանորեն ուսումնասիրել ներկայացված խնդիրներն ու տալ սպառիչ պատասխաններ: Հարցերի մեծ մասին տեղում տրվեցին լուծումներ: Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս բողոքները վերցվեցին նախարարի հսկողության տակ, դրանց պատասխանները քաղաքացիները կստանան սահմանված ժամկետներում: