![]() Այսուհետ թոշակառուն ինքը կարող է ընտրել բանկը, կնքել պայմանագիր և ստանալ իր կենսաթոշակը: Բանկային հաշվի բացումը, սպասարկումը, քարտերի թողարկումն ու տրամադրումը անվճար է, իսկ քարտերի համար տարեկան վարձավճարները բանկերին կփոխանցի պետությունը: Բանկից կենսաթոշակը ստանալու դեպքում համապատասխան պայմանագրում կսահմանվեն կողմերի իրավունքներն ու պարտականությունները: <ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ>-ի ներկայացուցիչը հայտնեց, որ սպասարկման ընթացքում կենսաթոշակառուի հաշվեհամարի մնացորդներին կհաշվեգրվեն տոկոսադրույքներ: |