ՀՀ ԲՍՓ գործակալության 2010թ. աշխատանքների ամփոփում

0
114

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հանձնարարությամբ այսուհետ յուրաքանչյուր ամիս համակարգի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները հանդես կգան հաշվետվություններով: Կքննարկվեն քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը, բողոքները: Բյուրոկրատական քաշքշուկի, քաղաքացու սոցիալական իրավունքի ոտնահարման ցանկացած դեպքի համար պաշտոնատար անձինք կկրեն պատասխանատվություն: Քննարկումներին կհրավիրվեն նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ս/թ մարտի 4-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին ՀՀ ԲՍՓ գործակալության ներկայացուցիչներ, ԲՍՓ հանձնաժողովների նախագահներ, նախարարության պատասխանատուներ:

Հանդիպման սկզբում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը նշեց. “Հաշվի առնելով Ձեր աշխատանքի յուրահատկությունը, բնակչության այն խավի առանձնահատկությունը, որի հետ Դուք աշխատում եք, պահանջում եմ ամենայն պատասխանատվությամբ մոտենալ յուրաքանչյուր քաղաքացու խնդրին, լինել առավելագույնս օբյեկտիվ, կայացնել անաչառ որոշումներ: Այս ոլորտի բարեփոխումները միտված են որակյալ, հասցեական ծառայություններ մատուցելուն: Այսուհետ նախարարի համապատասխան տեղակալը, աշխատակազմի ղեկավարը ավելի հաճախ կլինեն տեղերում, կմասնակցեն փորձաքննության իրականացմանը, կգնահատեն կարիքները, ինչը մեզ կօգնի` ճիշտ որոշումներ կայացնելու գործում”:

ՀՀ Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Մ. Վանյանը ներկայացրեց 2010թ. կատարած աշխատանքները: Ըստ պարոն Վանյանի` 2010թ. բժշկասոցիալական փորձաքննության է ենթարկվել շուրջ 73.000 քաղաքացի: Առաջին անգամ դիմած 17.650 քաղաքացուց հաշմանդամ է ճանաչվել 90%-ը, կամ 16051-ը: Հաշմանդամ ճանաչվածների թիվը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 5.4%-ով:

Ըստ հաշմանդամության խմբերի` 2010թ. հաշմանդամության I խումբ է սահմանվել փորձաքննվածների 6,4%-ին, (նվազել է 0,4%-ով), II խումբ` 43,4%-ին (նվազել է 3,4%-ով)  և III խումբ` 50,2%-ին (ավելացել է 3,8%-ով):

Ըստ հիվանդությունների` աճել է սիրտ-անոթային հիվանդություններից հաշմանդամության մակարդակը, որը 2010թ. կազմում է 36,4% (2009թ.` 36,1%):

Նորագոյացություններից հաշմանդամության մակարդակը 2010թ. կազմում է  16,5% (2009թ.` 14,9%):

Հոգեկան հիվանդություններից հաշմանդամության մակարդակը 2010թ. կազմում է 6,0% (2009թ.  6,2%):

Էնդոկրին հիվանդություններից հաշմանդամության մակարդակը 2010թ. կազմում է 8,6% (2009թ.` 8,9%):

Նյարդային հիվանդություններից հաշմանդամության մակարդակը 2010թ. կազմում է 4,4% (2009թ.` 4,6%):

Վարակային հիվանդություններից տուբերկուլյոզով հաշմանդամության մակարդակը 2010թ. կազմում է 3,8% (2009թ.` 3.6%):

Զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով հաշմանդամությունը 2005թ. կազմել է 922, 2006թ.` 628,  2007թ.` 443, 2008թ.` 442, 2009թ.` 394, 2010թ.` 369 հաշմանդամ:

Վերափորձաքննվածների թվաքանակը 2009թ. կազմել է 53599 հաշմանդամ, 2010թ.` 56850 հաշմանդամ (ավելացել է 2951-ով):

2010թ. հաշմանդամություն սահմանվել է վերափորձաքննվածների 2,2%-ին` I խումբ, 43,4%-ին` II խումբ և 54,4%-ին` III խումբ:

Լրիվ վերականգնման միջին ցուցանիշը 2010թ. կազմում է 2,7% (2009թ.` 2.7%), իսկ 0-18 տարեկան հաշմանդամ երեխաների մոտ` 2010թ.` 9,3% (2009թ.` 8.7%):

Մասնակի վերականգնման միջին ցուցանիշը 2010թ. կազմում է 5,7% (2009թ.` 6.2%):

Հաշմանդամության խմբերի ծանրացման միջին ցուցանիշը 2010թ. կազմում է 3,8% (2009թ. 4,0%):

Գործակալության փորձաքննական բաժնի կողմից իրականացվել է 4192 խորհրդատվություն (2009թ.` 3037), բողոքարկման կարգով փորձաքննվել է 306 անձ, փոխվել է 11 որոշում (2009թ.` 324 անձ,  փոխվել է 16 որոշում), հսկողական կարգով վերափորձաքննվել է 243 անձ, փոխվել է 112 որոշում (2009թ.` 115 անձ, փոխվել է 32 որոշում):

Վերականգնողական ծրագրերի բաժնի կողմից երաշխավորագիր է տրվել 100 հաշմանդամ դիմորդի` 69-ը` ԲՈՒՀ-երում, 31-ը` միջնակարգ մասնագիտական հաստատություններում սովորելու համար: Մշակվել է 4 մեթոդական ուղեցույց:

Մեթոդական օգնության և վերլուծական բաժնի կողմից մշտապես (2010թ. սեպտեմբերի 1-ից` առ ցանց) համալրվել, սրբագրվել և դինամիկ հսկողության է ենթարկվել ՀՀ հաշմանդամների հաշվառման հանրապետական բազան: Ըստ ժամանակացույցի` ընդունվել են ԲՍՓՀ-ների գործունեության մասին տարեկան, ամփոփ և բնակչության հաշմանդամության մասին 2-րդ կիսամյակի կիսամյակային հաշվետվությունները:

Ըստ ՀՀ մարզերի կազմվել և ՀՀ ԱՆ են ներկայացվել առաջնակի հաշմանդամության բերող հիմնական հիվանդությունների, հաշմանդամության վիճակի և շարժի ուսումնասիրման արդյունքները: Իրականացվել են համատեղ քննարկումներ մարզերի 25 առողջապահական կազմակերպությունների հետ:

Պարբերաբար կազմակերպվել են սեմինարներ` բժիշկ փորձագետների և բուժվիճակագիրների մասնագիտական գիտելիքների բարձրացման նպատակով:

Տարբեր կազմակերպություններից ստացվել է 384 գրություն, քաղաքացիներից` 256 դիմում-բողոք, որոնց սահմանված կարգով տրվել են պատասխաններ:

65 քաղաքացու  “Թեժ գծով” տրվել են պարզաբանումներ:

Գործակալության աշխատակիցները որպես պատասխանող կողմ հանդես են եկել դատական տարբեր ատյաններում իրականացվող 14 դատավարությունների (4 որոշում փոխվել է հօգուտ հայցվորի, որից 1-ը բեկանվել է վճռաբեկ դատարանի կողմից):