2019թ. անվասայլակ և լսողական սարքեր ձեռք բերելու պետական հավաստագրեր ստանալու առաջնահերթություն կունենան 2018թ. դիմած և հերթագրված անձինք

0
527

Հարգելի քաղաքացիներ,

ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 18-ին կայացած նիստում հավանության էր արժանացել հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց անհրաժեշտ վերականգնման աջակցող միջոցների քանակների ավելացման վերաբերյալ որոշումը:

Որոշման համաձայն հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձինք հնարավորություն ստացան ձեռք բերել լրացուցիչ 100 սայլակ և 215 լսողական սարքի ձեռք բերելու պետական հավաստագրեր: 2018 թվականի պետական բյուջեի միջոցներով, ընդհանուր առմամբ, տրամադրվեց 550 սայլակ և 1315 լսողական սարք:

Չնայած վերը նշվածին, այս պահին դեռևս կան քաղաքացիներ, ովքեր դիմել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ պետական հավաստագրերը ստանալու համար:

Սայլակների և լսողական սարքերի տրամադրումը կշարունակվի 2019 թվականի հունվարից՝ առաջնահերթությունը տալով արդեն հերթագրված քաղաքացիներին։