ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ իր ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների 2019 թվականի կարիքների համար սննդամթերքի ձեռքբերման նպատակով 2018 թվականի նոյեմբերի 19-ից կենտրոնացված կարգով հայտարարվելու են «էլեկտրոնային աճուրդ» գնման ընթացակարգեր։ Գնման ընթացակարգերը կհայտարարվեն այն հաշվարկով, որ հակադարձ աճուրդի անցկացման ժամկետները չհամընկնեն, ինչը կապահովի մասնակիցների լիարժեք մասնակցությունը սակարկություններին։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը երաշխավորում է գնման ընթացակարգերի իրականացման ընթացքում հավասար մրցակցային միջավայրի ապահովումը և պատրաստակամություն է հայտնում մասնակիցներին անհրաժեշտության դեպքում մեթոդական օժանդակություն ցուցաբերելու հարցում։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն