Հոկտեմբեր ամսին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից ստացվել է 1674 դիմում

0
338

2018 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 1674 դիմում, որից 1289-ը՝ գրավոր, 385՝ բանավոր:

Նշված դիմումներից 556 ստացվել է նախարարություն այցելած քաղաքացիներից, իսկ 309 քաղաքացի դիմել է ինֆո-տեղեկատվական կենտրոն ընդունարան: Ընդհանուր առմամբ հոկտեմբեր ամսվա ընթացքում նախարարություն է այցելել 865 քաղաքացի:

Գրավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել աշխատանք տրամադրելու 147 (13%), պետական նպաստների 132 (11%), կենսաթոշակի նշանակման և վերանայման 130 (11%), բնակարան հատկացնելու 113 (10%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 110 (10%),  ավանդի փոխհատուցման 61 (5%), աշխատանքային օրենսդրության  13 (1%) վերաբերյալ դիմումները:

Ներկայացված բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել պետական նպաստների 82 (21%), ավանդի փոխհատուցման 75 (19%), կենսաթոշակի նշանակման ու վերանայման 48 (12%) դիմումի ընթացքի ճշգրտման 39 (10%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 25 (6%), աշխատանք տրամադրելու 24 (6%),  պրոթեզաօրթոպեդիկ պարագաների 8 (2%) և բնակարան հատկացնելու 7 (2%) վերաբերյալ դիմումները:

Պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 969 դիմումի: Պատասխաներն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 874 (90%)-ը պարզաբանվել է, 58 (6%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 26-ը (3%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 11-ին (1%) տրվել է մերժողական պատասխան:

Հոկտեմբեր ամսվա ընթացքում կայացել է նախարարի երկու ընդունելություն, որին մասնակցել է տասնինը քաղաքացի: Կայացել է  փոխնախարարների տասնմեկ ընդունելություն, որին մասնակցել է երեսուներեք քաղաքացի։

Հաշվետու ժամանակահատվածում աշխատակազմի ղեկավարի մոտ ընդունելություն չի կայացել: