Նոյեմբերի 8-ին Երևանի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկեց ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից նախաձեռնած «ՎՏԲ լիգա» ֆուտբոլային մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության պետական գերատեսչությունների ֆուտբոլային թիմերը։ Ընկերական ջերմ մթնոլորտում անցած մրցաշարը ոչ միայն առողջ ապրելակերպի նպատակ հետապնդեց, այլ նաև դարձավ միջգերատեսչական կապերի զարգացման միջոց։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆոտբոլի թիմը ևս մասնակցում էր մրցաշարին։ Նախարարության թիմը հաղթահարեց մրցակիցների արգելքները և եզրափակիչ խաղի ճանապարհը զիջեց Պաշտպանության նախարարության թիմին, որն էլ դարձավ առաջնության հաղթող։ ԱՍՀ նախարարության թիմը Տարածքային կառավարման և զարգացման նախարարության թիմի հետ պայքարեց 3-րդ հորիզոնականի համար․․․Մեր թիմը հաղթեց մրցակցին և նվաճեց առաջնության բրոնզե մեդալները։
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և հաղթողներին հրաշալի մրցաշարի համար։