Հարգելի մասնակից
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ իր ենթակայությանը հանձնված «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն», «Երևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն», «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն», «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» և «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների 2019 թվականի կարիքների համար խոհարարական ծառայությունների ձեռքբերման նպատակով 2019 թվականի հունվարի 9-ին կենտրոնացված կարգով հայտարարվել է գնման ընթացակարգ։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը երաշխավորում է գնման ընթացակարգի իրականացման ընթացքում հավասար մրցակցային միջավայրի ապահովումը և պատրաստակամություն է հայտնում մասնակիցներին ցանկացած մեթոդական օժանդակություն ցուցաբերելու հարցում։
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 010 58 23 63 հեռախոսահամարով։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն