Հայտարարություն

0
738

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների 2019 թվականի կարիքների համար «Սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների երեխաներին սոցիալական ծառայությունների տրամադրում» ծրագրի շրջանակներում «խոհարարական ծառայությունների» գնման ընթացակարգը կենտրոնացված կարգով իրականացնելու վերաբերյալ 

Հարգելի մասնակից,

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ իր ենթակայությանը հանձնված «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն», «Երևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն», «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն», «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» և «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների 2019 թվականի կարիքների համար խոհարարական ծառայությունների ձեռքբերման նպատակով 2019 թվականի հունվարի 9-ին կենտրոնացված կարգով հայտարարվել է գնման ընթացակարգ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը երաշխավորում է գնման ընթացակարգի իրականացման ընթացքում  հավասար մրցակցային միջավայրի ապահովումը և պատրաստակամություն է հայտնում մասնակիցներին ցանկացած մեթոդական օժանդակություն ցուցաբերելու հարցում։

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 010 58 23 63 հեռախոսահամարով։