Նախագիծը մշակվել է «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում ոլորտի քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինների գործառույթները տարանջատելու (ինչն անհրաժեշտ է Զբաղվածության պետական գրասենյակի իրավասությունների շրջանակը կանոնադրությամբ ամրագրելու նպատակով), ինչպես նաև լիազորված մարմնին զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի իրականացումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասություն վերապահելու նպատակով:
Նախագիծը ներկայացվել է շահագրգիռ մարմիններ՝ կարծիքի:
Նախագիծը տեղադրված է նաև Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հետևյալ հղումով՝
https://www.e-draft.am/projects/1559/about
Աշխատանքի և զբաղվածության
վարչություն
Հեռ. 010565354