Աշխատանքային գրքույկները լիազոր մարմնին ներկայացնելու ժամկետը երկարաձգվել է մեկ տարով

0
733

ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել երկարաձգել քաղաքացիների աշխատանքային գրքույկները լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնելու ժամկետը: Դրա համար ժամկետ է սահմանվել ոչ ուշ, քան 2020 թվականի հունվարի 1-ը:

«ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 2017 թվականի հունվարի 1-ից դադարեցվել է աշխատանքային գրքույկների կիրառությունը աշխատանքային հարաբերություններում: Գործատուն, կառավարության սահմանած կարգով, 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները հանձնում է լիազոր մարմնին, աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով, ապա վերադարձնում է աշխատողներին: Մինչդեռ օրենքով աշխատանքային գրքույկները թվայնացնելու ժամկետը 1 տարով երկարաձգվել է:

Ըստ այդմ, անհրաժեշտություն էր գործատուի կողմից աշխատանքային գրքույկները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն ներկայացնելու ժամկետները համապատասխանեցնել օրենքով սահմանված ժամկետին: