Քաղաքացիների ընդունելություն

0
84

Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքացիների ընդունելության ժամանակացույցի` 2009թ. օգոստոսի 25-ին նախարար Գ. Պետրոսյանը սահմանված կարգով կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցում էին նախարարության առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Հերթագրված 17 քաղաքացու դիմումները հիմնականում վերաբերվում էին աշխատանքի տեղավորման, հաշմանդամության խմբի սահմանման, դրամական օգնություն հատկացնելու, ավանդի փոխհատուցման, հաշմանդամների իրավունքների պաշտպանության, ազատամարտիկների, աշխատանքի վայրում դժբախտ դեպքի հետևանքով առողջությանը հասցված վնասի փոխհատուցման խնդիրներին: Կային նաև անձնական բնույթի խնդիրներ:
Ուշադիր լսելով յուրաքանչյուր քաղաքացու հարցադրում` նախարարը մասնագետների հետ մանրամասնորեն քննարկելուց հետո հստակ հանձնարարականներ տվեց համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հնարավորինս կարճ ժամկետում, օրենքի և նախարարության իրավասության շրջանակներում լուծումներ տալու մարդկանց հուզող խնդիրներին: