ԲԿԳ աշխատանքները համակարգող աշխատանքային խմբում ընդգրկվելու հրավեր

0
217

Հարգելի գործընկերներ,

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է Բաց կառավարման գորընկերություն-Հայաստան նախաձեռնության շրջանակներում Քաղաքացիական հասարակության և մասնավոր կազմակերպությունների հայտերի ներկայացում՝ 2018-2020 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում «Open and Social. Ինտեգրված սոցիալական ծառայությունների մատչելիություն և իրազեկվածության բարձրացում» հանձնառության իրականացման համար: Համապատասխանող կազմակերպությունները կընդգրկվեն ԲԿԳ աշխատանքները համակարգող աշխատանքային խմբում: Խնդրում ենք ուսումնասիրել գործողությունների ծրագիրը (https://bit.ly/2Nj9EMF) և լրացնել կից ներկայացված հարցաթերթը:

Հարցաթերթը լրացնելուց հետո, կարող եք այն մինչև ս․թ․ օգոստոսի -ը ներկայացնել հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝ info@old.mlsa.am, թեմա բաժնում նշելով «ԲԿԳ աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ»:

1.             Կազմակերպության և ներկայացուցչի անունը
 

 

 

2.             Ո՞ր հանձնառությամբ եք հետաքրքրված
 

 

3.            Ի՞նչ նախաձեռնություններում, կամ ծրագրերում եք եղել ընդգրկված
 

 

4.          Ի՞նչ ներդրում կարող եք դուք, կամ ձեր կազմակերպությունը ունենա հանձնառությունը արդյունավետ իրականացնելու համար
 

 

5.            Քանի՞ տարվա գործունեություն է ծավալում Ձեր կազմակերպությունը և ինչպիսի՞ ներուժ ունի հանձնառության իրականացման համար
 
6.            ԲԿԳ չորրորդ գործողությունների ծրագրի իրականացման, մոնիտորինգի, հանրային իրազեկման և մասնակցության ապահովման գործընթացներում  ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր մասնակցությունը։