«Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել Կոմիտասի 150-ամյակին նվիրված ցերեկույթ։
Մանկատան երեխաները և աշխատակիցները ներկայացրել են Կոմիտասի ստեղծագործություններն ու այլ հետաքրքրիր դրվագներ վարդապետի ստեղծագործական կյանքի մասին։
Միջոցառումն անցել է հուզիչ և անմիջական մթնոլորտում։ Ցուցադրվել են նաև մանկատան սան Մովսես Քալաշյանի հեղինակային գեղանկարները։
Նշենք, որ «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում այս պահի դրությամբ ապրում է 223 երեխա, որոնցից 121-ն արդեն չափահաս են: