Ներկայացվող նախագծի ընդունման նպատակն է ապահովել աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների հետևանքով վնասի հատուցման իրավունք ունեցող և այդ հատուցումը չստացող անձանց վնասի հատուցում ստանալու իրավունքի իրացումը: Առաջարկվող օրինագիծն ընդունվելու դեպքում Կառավարությունը կունենա Սահմանադրության 6-րդ հոդվածով պահանջվող օրենսդրական հիմքը՝ աշխատողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման կամ ֆիզիկական անձի գործունեության դադարեցման և աշխատողի կողմից լուծարված կազմակերպության կապիտալացված գումարների հաշվին հատուցում չստացվելու դեպքում, սահմանել պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրվող հատուցման չափ և կարգ։
Նախագիծը ներկայացվել է Արդարադատության նախարարություն՝ պետական-իրավական փորձաքննության:
Աշխատանքի և զբաղվածության
վարչություն
Հեռ. 010565354