«Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ծառայություններ» ծրագրի իրականացման նպատակով դրամաշնորհի տրամադրման մրցույթներ են հայտարարված ՀՀ մարզերում

0
327

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ընտանիքում բռնության երևույթի կանխարգելման և բռնության ենթարկված անձանց աջակցության տրամադրման քաղաքականության շրջանակում հայտարարում է մրցույթներ՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների և ապաստարանների ծառայությունների համար։

Ծրագրերն իրականացվելու են ընտանիքում բռնության ենթարկված անձանց ծառայություններ տրամադրող հասարակական կազմակերպությունների հետ համաֆինանսավորման սկզբունքով՝ մրցույթում հաղթող կազմակերպության հետ դրամաշնորհի պայմանագիր կնքելու  միջոցով:

Նախարարությունը հրավիրում է ընտանիքում բռնության ենթարկված անձանց ծառայություններ տրամադրող հասարակական կազմակերպություններին մասնակցելու վերոհիշյալ ծրագրերի իրականացման համար հայտարարված մրցույթներին՝ ըստ ներքոհիշյալ պահանջների.

Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և Երևանում նախատեսված «Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների  ծառայություններ» ծրագրի համար հայտ կարող են ներկայացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութան, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության միջև «Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ցանցի զարգացման նպատակով կարողությունների զարգացման և կենտրոնների մեթոդական աջակցության  ապահովման վերաբերյալ» 2019թ. հունիսի 7-ին կնքված հուշագրի 2-րդ կետով վերապատրաստում անցած հասարակական կազմակերպությունները:

Երևանում և մարզերից մեկում նախատեսված «Ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարանի ծառայություններ» ծրագրի համար հայտ կարող են ներկայացնել ՀՀ կառավարության սահմանած կարգով ապաստարանի ծառայություններ տրամադրելու գործունեությունն հավաստագրված այն կազմակերպությունները, որոնց հավաստագրման ժամկետի ավարտին մնացել է ոչ պակաս, քան մեկ տարի:

Մրցույթների վերջնաժամկետը  2019թ. նոյեմբերի 25-ն է։

Մրցույթների հրավերների պահանջներին կարող եք ծանոթանաալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/35Nnq2S

Սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման պայմաններին (ՀՀ կառավարության 2015թ. սեպտեմբերի 10-ի N 1078-Ն որոշում) կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/2IUq9NT