Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող 5 ՊՈԱԿ-ներ կհիմնանորոգվեն

0
158
Bricklaying. Construction worker building a brick wall.

ՀՀ կառավարությունը շուրջ 591,687.8 հազար դրամ կհատկացնի «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ», «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ», «Գյումրու տուն-ինտերնատ», «Երևանի Նորքի տուն-ինտերնատ» և «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ներում հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար՝ շահառուների շուրջօրյա խնամքի ծառայությունների պատշաճ մատուցման ապահովման նպատակով։

Նախագիծը մշակելիս հաշվի է առնվել հինգ ՊՈԱԿ-ներում երբևէ հիմնանորոգման աշխատանքներ չկատարվելու փաստը, ինչի հետևանքով առաջացել են տարեցների շուրջօրյա խնամքի պատշաճ մակարդակով կազմակերպմանը խոչընդոտող խնդիրներ։

Այսպիսով, «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում նախատեսվում է իրականացնել՝ նախնական հաշվարկով շուրջ 55 մլն , «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում՝ 145 մլն, «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում՝ 99 մլն, «Երևանի Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում՝ 150 մլն  և «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում շուրջ 140 մլն դրամ արժողությամբ վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ։ ՊՈԱԿ-ներին շարժական գույքի ձեռքբերման համար կտրամադրվի շուրջ 110 մլն դրամ։