Ձևավորվում է ԲՍՓ բժիշկ-փորձագետների տվյալների բանկ

0
114

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հանձնարարականով բժշկասոցիալական  փորձաքննության համակարգի  բարեփոխումների շրջանակներում  կստեղծվի  հաշմանդամություն ունեցող անձանց բժշկասոցիալական փորձաքննության բժիշկ-փորձագետների տվյալների բանկ:

Տվյալների բանկում գրանցվելու  դեպքում Դուք կընդգրկվեք նշված ուղղությամբ որպես՝  բժիշկ-փորձագետ աշխատելու հնարավոր թեկնածուների ցանկում։ Համապատասխան մրցույթների շրջանակներում Ձեր հնարավոր թեկնածությունը ամրագրելու դեպքում Դուք կհրավիրվեք հարցազրույցի։

Ընտրված և վերապատրաստման կարիք ունեցող թեկնածուների համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ում կամ այլ մասնագիտացված կառույցներում կկազմակերպվեն նաև որակավորման բարձրացման և նեղ պրոֆիլավորման դասընթացներ։

Խնդրում ենք անցնել տվյալների բանկի գրանցման ձևի լրացմանը միայն այն դեպքում, եթե ունեք բարձրագույն բժշկական կրթություն և սովորում եք կամ ավարտել եք նվազագույնը կլինիկական օրդինատուրա(յում)ն։

Տվյալների բանկում գրանցվելու համար խնդրում ենք բացել հետևյալ հղումը՝

https://nilsr.eu.qualtrics.com/jfe/form/SV_0xGXQZXVpl89esJ