Զարուհի Բաթոյանը նոյեմբերի 11-ից 14-ը Քենիայում կմասնակցի «Nairobi Summit 2019»-ին

0
133

Նախարար Զարուհի Բաթոյանը նոյեմբերի 11-ից 14-ը Քենիայում կմասնակցի «Nairobi Summit 2019»-ին, որն այս տարի կազմակերպել են Քենիայի և Դանիայի կառավարությունները, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը (UNFPA) և ՄԱԿ-ի սեռական և վերարտադրողական առողջության գործակալությունը:

Նախարար Բաթոյանը հանդես կգա ելույթներով, հանդիպումներ կունենա գործընկեր նախարարների հետ:

Նշենք, որ այս տարի լրանում է «Բնակչության և զարգացման միջազգային համաժողովի» (International Conference on Population and Development ICPD-) 25-ամյակը, որը տեղի է ունեցել Կահիրեում 1994 թ-ին: 179 երկրի կառավարություններ ընդունեցին «Գործողությունների  ծրագիրը» ՝ հաստատելով, որ վերարտադրողական առողջությունը, կանանց հզորացումը և գենդերային հավասարությունը կայուն զարգացման հիմնարար ուղիներից են:

Այսօր աշխարհը ձգտում է հասնել ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին, և համընդհանուր սեռական և վերարտադրողական առողջությունն այս օրակարգի առանցքային մասն է կազմում: