Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության շրջանակներում տարեսկզբին նախատեսված 50 ծրագրերը հաջողությամբ իրականացումից հետո, Զբաղվածության պետական գործակալությունը լրացուցիչ միջոցներ է հատկացրել՝ ևս 30 ծրագիր իրականացնելու համար:
Բացի այդ, հաշվի առնելով ծրագրի մեծ պահանջարկը, մարզերում լրացուցիչ միջոցներ են հատկացվել ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 1000 ընտանիքի՝ անասնապահությամբ զբաղվելու միջոցով կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով: Ծրագրի շրջանակներում կենտրոնները սոցիալական աջակցության տարածքային գրասենյակներից ուղղորդված քաղաքացիներին աջակցում են անասնապահությամբ զբաղվելու գործարար ծրագրի կազմման, անասունի ձեռքբերման հարցերում: Ծրագրի շրջանակներում ֆինանսավորվում է անասունի և անասնակերի արժեքը, անասնաբույժի ծառայությունը, բացի այդ քաղաքացիներին ամսական նվազագույն աշխատավարձի 50 %-ի չափով գումար է տրվում անասնապահությամբ զբաղվելու նպատակով: Ծրագրի առավելագույն արժեքը 1 մլն դրամ է, ծրագրի տևողությունը՝ 2 տարի է:
Դեկտեմբերի 10-ի դրությամբ իրականացվել է շուրջ 600 ծրագիր: